ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ար­թուր Վա­նե­ցյա­ն. «Թող իմ հրա­ժա­րա­կա­նը լի­նի «կանգ առ»-ի սթա­փեց­նող քայ­լը»

Ար­թուր Վա­նե­ցյա­ն. «Թող իմ հրա­ժա­րա­կա­նը լի­նի «կանգ առ»-ի սթա­փեց­նող քայ­լը»
24.04.2020 | 00:42
Կո­րո­նա­վա­րա­կի տա­րա­ծու­մը աշ­խար­հում, հե­տո նաև Հա­յաս­տա­նում ինչ-որ չա­փով հե­տին պլան մղեց ար­տա­քին ու ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­հար­ցե­րը, բայց այդ հար­ցե­րը ոչ մի տեղ չեն ան­հե­տա­ցել: Ա­վե­լին՝ կո­րո­նա­վա­րա­կը ա­վե­լի է ցցուն դարձ­նում «նոր Հա­յաս­տա­նի» իշ­խա­նու­թյուն­նե­րի ի­րա­կա­նու­թյու­նից կտր­վա­ծու­թյունն ու բա­ցար­ձակ ան­ճա­րա­կու­թյու­նը՝ ռեալ թայմ կա­ռա­վար­ման մեջ: Վա­ղուց նո­րու­թյուն չէ, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ոչ միայն ձևա­վոր­վում, այլև ի­րա­կա­նաց­վում է սոց­ցան­ցե­րում գրա­ռում­նե­րի և ու­ղիղ ե­թեր­նե­րի՝ լայ­վե­րի ռե­ժի­մով՝ ի­ջեց­վե­լով ոչ միայն պար­զու­նա­կու­թյան, այլև գռեհ­կու­թյան ան­նա­խա­դեպ աս­տի­ճա­նի: Ցա­վոք, դա ոչ միայն սո­վո­րա­կան է դար­ձել, այլև պա­հան­ջարկ­ված ո­րո­շա­կի շր­ջա­նակ­նե­րում, որ հա­վակ­նում են ի­րենց ներ­կա­յաց­նե­լու միակ հայ­րե­նա­սեր­ներ: Այդ մա­կար­դա­կին դի­վա­նա­գի­տու­թյունն ի­ջեց­նե­լու փոր­ձե­րը ար­դեն ցույց են տա­լիս ի­րենց հետևանք­նե­րը: Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը չի կա­րող ստա­տուս-քո­մենտ-լայք տի­րույ­թում դի­տարկ­վել: Իշ­խա­նու­թյան մեջ սա­կա­վա­թիվ ող­ջա­միտ ու մտա­ծող մար­դիկ պար­տա­վոր են դա բարձ­րա­ձայ­նել: Եվ ոչ միայն նրանք:
Ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ դա­դա­րի մա­սին ա­ռա­ջի­նը խո­սել է ԱԱԾ նախ­կին տնօ­րեն, գե­նե­րալ-մա­յոր Ար­թուր Վա­նե­ցյա­նը՝ կոչ ա­նե­լով կշ­ռա­դատ­ված ու հա­վա­սա­րակ­շռ­ված քայ­լե­րի անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին մտա­ծել: Թե­պետ պա­տաս­խա­նը ե­ղավ նրա հրա­ժա­րա­կա­նը, բայց սա այն դեպքն էր, որ վեր­ջը նոր սկիզբ է դառ­նում: Պա­տա­հա­կան չէր, որ Ար­թուր Վա­նե­ցյա­նը ո­րո­շեց քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նել՝ ստեղ­ծե­լով կու­սակ­ցու­թյուն, ո­րի հա­մա­գու­մա­րը ար­դեն կա­րող էր հրա­վիր­ված լի­նել, ե­թե կո­րո­նա­վա­րա­կը չխան­գա­րեր: Նա միան­գա­մայն ի­րա­վա­ցիո­րեն ու փաս­տարկ­ված ա­սում էր, որ իշ­խա­նու­թյան ո­րո­շում­նե­րի տա­րե­րայ­նու­թյու­նը, գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­խուռ­նու­թյու­նը, ա­ռաջ­նա­յի­նը երկ­րոր­դա­կա­նից, ըն­թա­ցի­կը մնա­յու­նից չտար­բե­րե­լու գոր­ծե­լաո­ճը ոչ միայն պե­տա­կա­նա­շի­նու­թյան տրա­մա­բա­նու­թյան մեջ չեն տե­ղա­վոր­վում, այլև սպառ­նա­լիք են պե­տու­թյա­նը՝ անվ­տան­գու­թյան տե­սան­կյու­նից:
Ակն­հայտ է, որ այ­սօր հայ հա­սա­րա­կու­թյունն ու քա­ղա­քա­կան աս­պա­րե­զը կա­րիք ու­նեն նոր ու սթափ ու­ժի, ո­րը չի գա­լիս ան­ցյա­լից և խն­դիր է դնում հա­վա­սա­րակ­շիռ ու ար­դյու­նա­վետ, կյան­քից չկտր­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը օ­րա­կարգ վե­րա­դարձ­նե­լը, ո­րը կա­րող է և պատ­րաստ է ստանձ­նել պա­տաս­խա­նատ­վու­թյուն:
Մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն մտ­նե­լու իր ա­ռա­ջին հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Ար­թուր Վա­նե­ցյանն ար­դեն հա­վակ­նում է ներ­քա­ղա­քա­կան լուրջ բևեռ դառ­նա­լու. աս­տի­ճա­նա­բար նրա շուր­ջը հա­վաք­վում են մտա­ծող մար­դիկ, որ բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նեն հան­րու­թյան մտա­ծող հատ­վա­ծին ներ­կա­յա­նա­լու իբրև ու­ժեղ և պա­տաս­խա­նա­տու քա­ղա­քա­կան նոր թիմ՝ ի­րենց ծրագ­րե­րով ու այդ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ռեալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով: Իր հայտ­նի ա­սու­լի­սում Ար­թուր Վա­նե­ցյանն ա­սում էր. «Ես շատ լավ գի­տեմ այն մտա­հո­գու­թյուն­նե­րը, ո­րոնք կի­սում են մեր քա­ղա­քա­ցի­նե­րը բա­կե­րում, աշ­խա­տա­վայ­րե­րում, ի­րենց ըն­կե­րա­կան հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ, այդ մտա­հո­գու­թյուն­նե­րը հա­մա­տա­րած են և տե­ղին: Կար­ծում եմ՝ այ­սօր անհ­րա­ժեշ­տու­թյուն կա ձևա­վո­րե­լու մի քա­ղա­քա­կան ուժ, ո­րը կփոր­ձի հա­մախմ­բել և միա­վո­րել հա­սա­րա­կու­թյան այն լայն զանգ­վա­ծը, որ չի ըն­դու­նում այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լա­կեր­պը, դժ­գոհ է այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծե­լա­կեր­պից, չեն ար­դա­րաց­վել հա­սա­րա­կու­թյան հույ­սե­րը, նրանք նաև մար­դիկ են, որ չեն ու­զում՝ վե­րա­դարձ ան­ցյա­լին: Շատ կարևոր մի երևույթ է ի հայտ ե­կել Հա­յաս­տա­նում՝ հա­սա­րա­կու­թյա­նը սևի և սպի­տակ­նե­րի բա­ժա­նե­լը: Ես կար­ծում եմ՝ կեղծ օ­րա­կարգ է, ո­րը բեր­վել է մեր դաշտ, քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, ըստ ո­րոնց՝ գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի այ­լընտ­րան­քը նախ­կին­ներն են: Ես ձեզ վս­տա­հեց­նում եմ՝ վե­րա­դարձ ան­ցյա­լին եր­բեք չի լի­նե­լու, ես այն մարդն եմ, որ պայ­քա­րե­լու է դրա դեմ, որ վե­րա­դարձ ան­ցյա­լին հան­կարծ չլի­նի: Բայց նաև ես այն մարդն եմ, որ դեմ է հա­սա­րա­կու­թյան բա­ժա­նում­նե­րին, և այդ կեղծ օ­րա­կար­գին, ո­րը մա­նի­պու­լյա­տիվ տա­րած­վում է մեր հա­սա­րա­կու­թյան և ժո­ղովր­դի շր­ջա­նում, թե կան սևեր և սպի­տակ­ներ: Մենք բո­լորս հայ ենք և բո­լորս ՀՀ քա­ղա­քա­ցի­ներ ենք»:
Սա լա­վա­գույն մեկ­նա­կետն է քա­ղա­քա­կան գործ­չի հա­մար, որ իր գոր­ծու­նեու­թյու­նը ո­րո­շել է սկ­սել հա­սա­րա­կու­թյան հա­մախմ­բու­մով, ով ար­դեն իսկ հայ­տա­րա­րել է, որ իր գա­ղա­փար­նե­րով լի­նե­լու է «կենտ­րո­նա­մետ աջ ուղ­ղու­թյան մեջ», ով կար­ծում է, որ. «Բարձ­րա­գույն ար­ժե­քը քա­ղա­քա­ցին է, ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է, բայց այդ ա­մե­նի հետ մեկ­տեղ՝ մենք պետք է պա­հենք մեր ազ­գա­յին ա­վան­դույթ­նե­րը, մեր ե­կե­ղե­ցին, մեր ազ­գա­յին շա­հը և այլն: Այ­սինքն՝ ա­վան­դույթ­ներ և ա­ռա­ջըն­թաց: Սա է մեր հիմ­նա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը»:
Հար­կավ, կգտն­վեն մար­դիկ, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից տո­տալ հիաս­թա­փու­թյան կամ քա­ղա­քա­կա­նու­թյան նկատ­մամբ տո­տալ ան­տար­բե­րու­թյան պատ­ճա­ռով կմ­տա­ծեն, որ քա­ղա­քա­կան աս­պա­րեզ է գա­լու հեր­թա­կան մի ուժ՝ հեր­թա­կան ու հեր­թա­պահ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­մար և նույն­քան ա­րագ էլ կամ ճահ­ճա­նա­լու է, կամ վե­րա­նա­լու՝ ինչ­պես բա­զում քա­ղա­քա­կան ու­ժեր նո­րան­կախ Հա­յաս­տա­նում: Վս­տա­հա­բար՝ սա այդ դեպ­քը չէ, իսկ թե ինչ­պես ու ին­չու, ցույց կտա ժա­մա­նա­կը: Ժա­մա­նա­կը այս դեպ­քում աշ­խա­տե­լու է հօ­գուտ Հա­յաս­տա­նի ու Հա­յաս­տա­նի լա­վա­գույն ա­պա­գան կեր­տե­լու ու­նակ մարդ­կանց: Նրանց, որ ար­դեն հաս­կա­ցել են՝ այս­պես հնա­րա­վոր չէ շա­րու­նա­կել, պե­տու­թյունն ար­դեն սպա­ռում է իր բո­լոր ռե­սուրս­նե­րը, բա­ցի տն­տե­սա­կա­նից Հա­յաս­տա­նին սպառ­նում է նախ և ա­ռաջ քա­ղա­քա­կան դե­ֆոլտ:
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Դիտվել է՝ 24364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ